Վաշինգտոնը՝ սիոնիստական վարչակարգի շահերի պաշտպան
31.01.2020 | 11:15
Իրանին բարոյապես աջակցելը և նրա հետ համերաշխությունը լավ են, բայց բավարար չեն։ Դրանցով դժվար է ինչ-որ բան կանխատեսել։ Ռուս-հայկական համալսարանի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, իրանագետ Գառնիկ Ասատրյանն անհամեմատ շատ բան ասաց. «Սպանված է մի մարդ, որը կարողացել է առավել արդյունավետ կազմակերպել միջազգային ահաբեկչության հետ պայքարը Մերձավոր Արևելքում։ Հանճարեղ զորավար էր, որի ճշգրիտ ցամաքային գործողությունները խորտակեցին Սիրիայի կործանմանն ուղղված Արևմուտքի պլանները, և որը կասեցրեց տարածաշրջանի մի շարք անկայունացնող գործընթացներ։ Նրան իրավամբ կարելի է դասել անփոխարինելի մարդկանց կարգին, թեև համոզված եմ, որ նրա գլխավորած կառույցը չի կորցնի արդյունավետությունը, որովհետև գործ ունենք մի երկրի հետ, որտեղ առանցքային պաշտոններում միշտ համարժեք մարդիկ են լինում։ Կադրերի բացասական ընտրությունն ընդհանուր առմամբ յուրահատուկ չէ պետականության գրեթե երեքհազարամյա պատմություն ունեցող տերությանը։ Դա հատկապես վերաբերում է նրա ուժային բաղադրիչին»։ Նրա կարծիքով, Իրանում քաղաքականությունը երբեք չի որոշվում մեկ անձով։ Տվյալ դեպքում օրինաչափ է ասելը, որ սպանվել է մի մարդ, որը մշակում և իրականացնում էր ողջ Միջին Արևելքի և Աֆղանստանի գծով Իրանի ռազմավարությունը։ «Տեղի ունեցածի պատճառով վերելք կունենան ահաբեկչությունը և ճնշումը մեր քաղաքակրթական ընդհանուր տարածքի հարավային սահմանների վրա, թեև Հայաստանի համար մարտական գործողությունների միջինարևելյան թատերաբեմն անհամեմատ դրամատիկ է,- ավելացրել է Ասատրյանը։- Սպանված է մի մարդ, որին կենդանության օրոք էլ հայրենակիցները համարում էին կենդանի նահատակ, այժմ, արժանապատիվ կյանքն ավարտելուց հետո, որը դարձել է իր երկրին ու ժողովրդին ծառայելու տիպար, գեներալ Սոլեյմանին յուրաքանչյուր շիայի աչքում ձեռք է բերում նահատակության իրական լուսապսակ։ Սոլեյմանին այժմ համախմբող սրբապատկեր, գործոն է, որը մետաֆիզիկական մակարդակում իրանցիներին անհամեմատ ուժեղ է համախմբում, քան արևմտյան բոլոր պատժամիջոցները, որոնց հետևանքներին իրանցիները կանոնավոր կերպով բախվում են առօրյա կյանքում»։ Ասատրյանն ընդգծել է, որ Իրանը պետություն է կենդանի գաղափարախոսությամբ, և այն չարժե հանգեցնել բացառապես կրոնական գաղափարի։
Ըստ նրա, այդ գաղափարախոսությունն անհամեմատ լայն է և մշակութային մեծ ժառանգորդություն է արտահայտում՝ անկախ պատմական ժամանակաշրջանից և վարչակարգերից։ «Տեղի ունեցածն անկասկած լուրջ հարված է տարածաշրջանի առանց այն էլ փխրուն կայունությանը։ Սոլեյմանիին վերացնելու հրաման տված Թրամփը չէր կարող չհասկանալ դա։ Եթե հիշում եք, հենց ամերիկացիների կողմից հետևողականորեն դիվականացվող Սոլեյմանին էր բազմիցս հանդես եկել հօգուտ Արևմուտքի հետ երկխոսության։ Խոսքը միանգամայն խայտառակ քաղաքական սպանության մասին է, ընդ որում այն երկրի տարածքում, որը շատ բանով է պարտական Սոլեյմանիին, մասնավորապես սահմանների պահպանմամբ իր պատմության ծայրահեղ դրամատիկ շրջանում։ Եթե այդ գործողությունը չդատապարտեն, նախ և առաջ, միջազգային կազմակերպությունները, ապա դրանք գրոշի արժեք էլ չունեն. այդ դեպքում խաղաղության պահպանման նրանց ջանքերը կեղծ են,- ընդգծել է պրոֆեսորը։- Իրանի արձագանքը միանգամայն օրինաչափ է։ Արտաքինից այն չի կարող հուզումնալից չթվալ, որովհետև չափազանց ճանաչված մարդ է հեռացել կյանքից, որին անկեղծորեն հարգում էին բնակչության բոլոր խավերը։ Սոլեյմանին հիացմունք էր առաջացնում նույնիսկ իրանցի ընդդիմադիր վտարանդիների շրջանում, այդ թվում՝ հենց Ամերիկայում։ Գեներալը դարձել է երկրի մեծության և անընկճելիության խորհրդանիշը, իրականության մարմնավորումը այդ տերմինի պատմական հասկացությամբ՝ կրելով իր մեջ և՛ իրանական էպիկական հերոսների, և՛ շիա նահատակների բնութագրերը, հնագույն Իրանը միացնելով այսօրվա Իրանի հետ»։
Ասատրյանն այնուհետև նշել է, որ Իրանն անպայման և՛ իրադրությանը տիրապետելու, և՛ տարածաշրջանում իր ազդեցությունը ցուցադրելու միջոց կգտնի։ «Բայց Իրանի էութենական արձագանքը լինելու է կշռադատված ամենախոր մակարդակով,- համոզված է նա։- Յուրաքանչյուր իսկապես մեծ երկրի նպատակը ոչ թե պարզապես իր ուժը ցուցադրելն է կամ մարտահրավերին համարժեք պատասխան տալու կարողությունը, ինչին Իրանը զորու է, այլ կշռադատված ռազմավարությունը՝ երկարատև հեռանկարում չարի գրագետ զսպումը։ Իրանը հապճեպ, չմտածված քայլեր չի անում։ Պատասխանը լինելու է այլ կարգի, որովհետև Իրանի նպատակն այլ է. տարածաշրջանի կայունության ֆոնին սեփական պետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»։ Տեղի ունեցող գործընթացների ֆոնին Հայաստանի մասին խոսելիս Ասատրյանն ընդգծել է, որ մերձավորարևելյան ճգնաժամը նոր փուլ է մտնում, և այդ փուլն ինչ ընթացք էլ ստանա՝ լարվածության հերթական գալար թե մեծ պատերազմ, ազդելու է մեր երկրի վրա։ «Փորձությունները կարող են լինել ցանկացած մակարդակի։ Մեզ սահմանակից են երկրներ, որոնք կա՛մ Իրանի և Ռուսաստանի բացահայտ հակառակորդներն են, կա՛մ նրանց դեմ գործողությունների հարմար պլացդարմ են։ Չեմ կասկածում սպառնալիքներին դիմակայելու՝ մեր քաղաքակթական մեծ տարածքի ընդունակությանը։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն այդ տարածքի առավել ցավոտ ու կարևոր կետերից մեկն է, մենք պետք է դրսևորենք համախմբման ու մոբիլիզացիայի բարձրագույն աստիճան, պատրաստ լինենք զոհողության ու սխրանքի։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ թույլ օղակը լինել։ Տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին երկրի ներքին և արտաքին քաղաքականության յուրաքանչյուր քայլ պետք է լինի առավելագույնս կշռադատված, իսկ հայկական պետությունների անվտանգության հարցերը պետք է լինեն բացարձակ գերակայություն։ Մեզ բարդ ժամանակներ են սպասում։ Բայց Աստված մեզ հետ է»,- եզրափակել է նա։
Սույն նյութի հեղինակը չունի պրոֆեսոր Ասատրյանի լավատեսությունը, թե Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ մեր երկիրը լինի «թույլ օղակը»։ Ցավոք, պաշտոնական Երևանի իրական արձագանքի բացակայությունից կարելի է արդեն ասել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը համաձայնել է տարածաշրջանի ամենաթույլ օղակը լինելուն։ Բայց անվանի իրանագետի ասածից հստակ երևում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի վերաբերյալ Իրանի իշխանությունների իրական լուծումը լինելու է իրանական «խորքային պետության» լուծումը։ Այն կա. ընթերցողներն իրավունք չունեն դրան կասկածելու։ Իսկ կասկածողները թող մանրակրկիտ ուսումնասիրեն Իրանի պատմությունը, հատկապես, երբ իրանցիներն սպասում էին թշնամական ուժերի արտաքին ներխուժմանը։
Համադրենք պրոֆեսոր Ասատրյանի գնահատականներն այլ կարծիքների հետ։ Մոսկվացի իրանագետ Ռաջաբ Սաֆարովը հայտարարել է. «Թրամփն այժմ մինչև կյանքի վերջը սարսափելի վախենալու է իր կյանքի համար, որովհետև Սոլեյմանիին վերացնելու իր կարգադրությամբ նա Ամերիկան դարձրել է Իրանի ժողովրդի անհաշտ թշնամի և ցույց տվել, որ ԱՄՆ-ի համար միջազգային իրավունքներ գոյություն չունեն»։ Բայց դա ճշմարտություն է։ Վերադառնանք ամերիկացի դիվանագետ Չաս Ֆրիմանի ասածին, որ Թրամփը «ԱՄՆ-ի յուրաքանչյուր զինվորական պաշտոնյայի վերածել է թիրախի»։
Իսկ այժմ ընթերցողներին հայտնենք, թե ամերիկյան CNN-ի հետ հարցազրույցում ինչ է ասել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ-Ռավանչին։ Ահա նրա հայտարարության «ազդանշանային» դրույթները, որոնք, անկասկած, համաձայնեցված են առնվազն Իրանի ԱԳՆ-ի բարձրագույն ղեկավարության հետ:
1) «Քոդսի» հրամանատարին ահաբեկչության ենթարկելով՝ Վաշինգտոնը ռազմական գործողություն սկսեց, և դրա պատասխանը նույնպես լինելու է ռազմական,
2) ԱՄՆ-ը, 2018-ին դուրս գալով ԳՀՀՊ-ից, տնտեսական պատերազմ սկսեց Իրանի ժողովրդի դեմ և առավելագույն ճնշման քաղաքականություն է վարում,
3) ուրբաթ գիշեր նրանք պատերազմի նոր գլուխ բացեցին՝ սպանելով Իրանի և նույնիսկ տարածաշրջանի ամենաճանաչված հրամանատարներից մեկին,
4) անկասկած, դաժան հատուցում է լինելու, մենք գործելու ենք սեփական ընտրությամբ, իսկ այդ հատուցման տեղն ու ժամանակը կորոշի Իրանը,
5) մենք չենք կարող աչք փակել կատարվածի վրա և վրեժ կլուծենք մեր հրամանատարի հետ կատարվածի համար։
Ամփոփենք ուսումնասիրությունը։ Իհարկե, լիովին հնարավոր է, որ լինելու է ինչ-որ հատուկ գործողություն, ընդ որում, ոչ միայն «Քոդս» հատուկ ջոկատի, այլև Իրանի բոլոր հատուկ ջոկատների (և՛ բանակի, և՛ ծովային, և՛ «Սաբերինի», և՛ «Եգանե Վիժեի») կատարմամբ։ Հնագույն Քերման քաղաքում ծնված Սոլեյմանին իսկապես սիրված էր Իրանում, հատկապես զինվորական շրջանակներում։ Վրիժառուները չափազանց շատ են։ Ցանկացած ամերիկացի զինվորական հիմա օրինական թիրախ է, հատկապես եթե նրան ընտրեն Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում և նույնիսկ Այսրկովկասում։ Ամերիկացիներն ու իսրայելցիներն ամենուրեք իրենց «բներն» են հյուսել։ Ի՞նչ հարաբերությամբ կլինի սկզբնական հատուցումը։ Ասենք 1։100 կամ նույնիսկ 1։1000 հարաբերությամբ, հաշվի առնելով, որ Մերձավոր Արևելքում ոչ ամեն ամերիկացի վարձկան կարող է հավասարեցվել զոհված Ղասեմի Սոլեյմանիի անձին։ Որտե՞ղ։ Հենց թեկուզ Քուվեյթում, Հորդանանում, գուցե Թուրքիայում, էլ չասած Սիրիայում և Իրաքում գտնվող հազարավոր ամերիկացիների մասին։ Այնպես որ, «որտե՞ղ» հարցն ամենաէականը չէ։ Ինչ-որ տեղ։ Օրինակ, հանկարծ երկու կամ երեք ավիակիրների վրա «ձկները կփչացնեն» ինչ-որ բան, նրանց ընթացքը կանգ կառնի, իսկ շուրջը փոթորիկ է և այլն։ Կարող են կործանվել ամերիկացի հազարավոր զինծառայողներ, որոնք, բացի այդ ամենից, կապ չեն կարող հաստատել բազաների և «ցամաքի» հետ։ Եվ այս անգամ Իրանի ծովայինները կարող են ընդհանրապես օգնության չհասնել (իսկ առաջ նրանք շատ անգամ են փրկել արևմտյան երկրների աղետի ենթարկված ծովայիններին) կամ «չնկատել» խեղդվողներին։ Ի՞նչ կա որ. փոթորիկ էր, գոնե իրենք փրկվեին...
Այսօր աշխարհը գիտի, որ Իրանն առայժմ հատուցման մի քանի հարված է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին։ Ընդ որում, Իրանում դա լիարժեք վրեժ չեն համարում գեներալ Սոլեյմանիի սպանության դիմաց։ Այսօր աշխարհը գիտի նաև ուկրաինական մարդատար «Բոինգի» կործանման մասին, թեև այդ հարցը դեռևս շատ գաղտնիքներ ունի, չնայած Իրանի զինվորականները խոստովանել են իրենց մեղքը։ Այսօր կրկին վերսկսվել են Իրաքում ԱՄՆ-ի գործնականում բոլոր բազաների հրթիռակոծումները, որոնց Իրանն արդեն չի մասնակցում. իրաքցի շիաներն այդպես վրեժ են լուծում իրենց հրամանատար ալ Մուհանդիսի համար։
Այնուամենայնիվ, ինչպես նախազգուշացնում էր պրոֆեսոր Ասատրյանը, «Իրանի էութենական արձագանքն ինչ-որ այլ է լինելու, քան պարզապես «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»-ը և «լինելու է կշռադատված ամենախոր մակարդակով»։ Սպասենք. դրսևորենք իրանական զսպվածություն ու համբերություն։ Բայց առաջարկում ենք չկասկածել, որ աշխարհը կտեսնի ու կգիտակցի «Իրանի էութենական արձագանքը» ահաբեկչական պետությունների նկատմամբ՝ ի դեմս ԱՄՆ-ի և Իսրայելի։ Այսպես, թե այնպես, Ռուսաստանն ու Չինաստանը կսատարեն Իրանին միջազգային ամենաբարձր մակարդակում։ Վաշինգտոնի մեղքն ակնհայտ է, և Մոսկվան ու Պեկինը դատարկ խոսքերով իրանցիներին զսպվածության չեն կոչի։ Հատկապես Ռուսաստանը. լեգենդ է դա, թե ոչ, բայց Սիրիայում թուրքերի խոցած Cy-24-ի ղեկապետի (շտուրման) փրկությունը համարվում է հենց հանգուցյալ գեներալ Սոլեյմանիի և նա «Քոդս» հատուկ ջոկատի արժանիքը։
Կրկին ու կրկին հիշեցնենք. ի դեմս գեներալ Սոլեյմանիի և շիա հրամանատար ալ Մուհանդիսի` հայ ժողովուրդն էլ կորցրեց թանկագին բարեկամների։ Սոլեյմանիի դերի մասին թափանցիկ ակնարկեցին մեր արցախցի գեներալներ Վիտալի Բալասանյանը և Արշավիր Ղարամյանը։ Բայց Հայաստանի ինչպես երեկվա, այնպես էլ այսօրվա իշխանությունները մտածված կերպով մեր ժողովրդից թաքցնում էին այն մեծ դերի մասին տեղեկությունը, որ խաղացել է Սոլեյմանին Հալեպում և Լաթաքիայում սիրիահայերին փրկելու ժամանակ, նրա ենթակաների դերի մասին Դեյր էզ Զորում և Էլ Կամիշլիում պաշարված հայերին օգնություն ցուցաբերելիս։ Իսկ ալ Մուհանդիսը հենց այն մարդն է, որը 2019-ի օգոստոսին հրապարակավ մերկացրեց Ադրբեջանի և Իսրայելի կեղտոտ գործարքը։ Եվ դատելով այն բանից, թե Ադրբեջանի ու Թուրքիայի ԶԼՄ-ներն ինչպես են բացահայտորեն չարախնդում գեներալ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ և նույնիսկ նրան անվանում են «Ադրբեջանի թշնամի», զոհված նահատակն իսկապես ունեցել է արժանիքներ (թեկուզ ոչհրապարակային) Արցախի հայերի առաջ։ Մեր ժողովուրդը ևս պետք է հարգի զոհված Սոլեյմանիի և ալ Մոհանդիսի հիշատակը։ Նրանք իսկապես եղել են անձնուրաց պայքարողներ ահաբեկիչների դեմ, որոնց պատրաստել էին ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունները։ Հենց այդ երկու երկիրն էին ձգտել և ձգտում վերացնել քրիստոնյաներին Մերձավոր Արևելքում։ Նշանակում է՝ նաև հայերին։ Դեմքով ճանաչեք ձեր թշնամիներին, Հայաստանի և Արցախի քաղաքացիներ։
Փառք Աստծու, երբ Երևանում Իրանի դեսպանատանը բացվել էին Սոլեյանիի զոհվելու կապակցությամբ ցավակցությունների գրառման օրերն ու ժամերը, Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, որոնց թվում՝ նաև ես, գնացին և իրենց հարգանքն արտահայտեցին Իրանի ժողովրդական հերոսի հիշատակի հանդեպ։ Այդ օրն ինձ վիճակվեց շատերին տեսնել՝ և՛ նախկին իշխանությունից, և՛ ակտիվ քաղգործիչներից. մեր ազգն առայժմ կարողանում է պատվել նրանց հիշատակը, ովքեր այս կամ այն չափով սատարել են հայ ժողովրդին։
Օբյեկտիվ լինենք. գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ին քիչ ժամանակ և տարածություն են մնացել աշխարհաքաղաքական մանևրների համար։ Եվ շատ հնարավոր է, որ ահաբեկչությամբ սպանելով «Քոդսի» հրամանատարին, Թրամփը հող է նախապատրաստում ամերիկյան զորքերը, համենայն դեպս, Իրաքից և Սիրիայից, չի բացառվում, որ նաև Աֆղանստանից, ամբողջությամբ հանելու համար։ Կառավարվող քաոսի մարտավարությունն առաջվա պես մնում է Վաշինգտոնի զինանոցում, հեռվից և «թաքստարանից» կառավարվող քաոսի, երբ տեսանելիորեն իբր ներկա չես այս կամ այն երկրում։ Ինչ-որ ժամանակ Հարավային Վիետնամից էլ ամերիկացիներն իբր չէին ուզում հեռանալ, բայց պատմությունն այլ կերպ ընթացավ։ Այնուամենայնիվ, Հնդկաչինի և Մերձավոր Արևելքի միջև համատարած զուգահեռներն անիմաստ և անարդյունավետ են։ Պարզապես սպասում ենք Իրանի վրեժին, «էութենական արձագանքին»։ Դա անպայման կլինի։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ